Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կխստացվի վերահսկողությունը տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ

Կխստացվի վերահսկողությունը տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ
28.09.2013 | 15:21

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն հանդիպել է մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների տնօրեններին: Ոստիկանապետը նշել է, որ խստացվելու է տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ վերահսկողությունը: Նա տնօրեններից պահանջել է առավել ուշադիր լինել բոլոր վարորդների նկատմամբ ոչ միայն բուն աշխատանքի ընթացքում, այլև նախքան աշխատանքի ընդունելը: «Օրըստօրե աճում է տաքսիների մասնակցությամբ հանցագործությունների թիվը`թմրամիջոցների շրջանառությունն ու մարմնավաճառությանը նպաստելը»,-ասել է Ա. Կարապետյանը: Նա հորդորել և կոչ է արել տաքսի ծառայությունների տնօրեններին, որպեսզի վարորդներին աշխատանքի ընդունելիս չառաջնորդվեն միայն աշխատանքային փորձի առկայությամբ, քանզի ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի վարքագիծ է ունեցել նա նախքան աշխատանքի ընդունվելը. Արդյոք թմրամո?լ է, երբևէ կապ ունեցե?լ է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կամ հանցավոր հակումներ ունի՞:

Ոստիկանապետը ընդգծել է, որ քաղաքային տրանսպորտի և քաղաքացիների անվտանգությունից ելնելով, Երևանի ոստիկանությունը, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, միշտ պատրաստ է համագործակցել տաքսի ծառայությունների հետ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ